Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Վճռականը՝ այսօր

Վճռականը՝ այսօր
10.07.2016 | 12:50

Ուղիղ մեկ ամիս առաջ, այս օրը, Ռումինիա-Ֆրանսիա խաղով մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Այդ խաղում հաղթեցին ֆրանսիացիները: Առաջնության մեկնարկից ուղիղ մեկ ամիս անց, այսօր, եզրափակվում է մրցաշարը, ու խաղադաշտ է կրկին դուրս գալիս Ֆրանսիայի ընտրանին: Մրցակիցն է ուրիշ՝ Պորտուգալիան, որը խաղի հիմնական ժամանակում հաղթել է միայն մեկ անգամ՝ կիսաեզրափակիչ հանդիպումում:

Այսօր կորոշվի՝ եվրոպական եզրափակիչների պատմության մեջ երբևէ չհաղթած պորտուգալացիները կհասնե՞ն ցանկալիին՝ մաքրելով 2004-ին հույներից կրած պարտության մուրը, թե ֆրանսիացիները իտալացիների ու գերմանացիների նման կդառնան աշխարհամասի եռակի չեմպիոն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ